Կյանքի իրադարձություն

Ստանալ քաղաքացիություն և կացության իրավունք

Հայաստանում օրինական հիմքերով կարող են բնակվել՝

  • ՀՀ քաղաքացիները,
  • ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցողները, 
  • քաղաքացիություն չունեցող կամ փախստական անձինք, ովքեր ունեն համապատասխան վկայական։

ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ ազգությամբ հայերը, ՀՀ քաղաքացի ծնող ունեցողները, ՀՀ քաղաքացիություն ունեցող անձի հետ ամուսնացածները և այլն։ 

ՀՀ-ում բնակվելու համար անձը կարող է ստանալ՝

  • ժամանակավոր կացության կարգավիճակ՝ Հայաստանում 1 տարի բնակվելու հնարավորությամբ,
  • մշտական կացության կարգավիճակ՝ Հայաստանում 5 տարի բնակվելու հնարավորությամբ,
  • ազգությամբ հայ լինելու դեպքում հատուկ կացության կարգավիճակ՝ Հայաստանում 10 տարի բնակվելու հնարավորությամբ։

Կախված կացության կարգավիճակի տեսակից՝ անձի իրավունքները տարբեր են։

Քաղաքացիությունը ծննդյան հիմքով

ՀՀ-ում ծնված երեխայի քաղաքացիությունը

Զինապարտ ՀՀ քաղաքացիները

Զինվորական հաշվառումը

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում 18-ից 37 տարեկան տղամարդիկ պետք է անցնեն երկամյա զինվորական ծառայության, իսկ 37-58 տարեկան ՀՀ քաղաքացի տղամարդիկ պետք է հաշվառվեն զինվորական պահեստազորում՝ զորահավաքի դեպքում զինվորական ծառայության կանչվելու հավանականությամբ։

Ֆիզիկապես դիմել զինվորական հաշվառում անցնելու համար ՀՀ-ում
Իմանալ ավելին
Ֆիզիկապես դիմել զինվորական հաշվառում անցնելու համար արտասահմանում
Իմանալ ավելին

Զինկոմիսարիատից ստացվող ծանուցումներ

Զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիները Զինկոմիսարիատից ստացված ծանուցումները կարող են ստուգել էլեկտրոնային եղանակով։

Ստուգել զինկոմիսարիատից ստացված ծանուցումները
Սկսել

Հաշվառումը ՀՀ բնակության վայրի հասցեում

ՀՀ բնակության վայրի հասցում կարող են հաշվառվել․

  • ՀՀ քաղաքացիները,
  • օտարերկրյա քաղաքացիները,
  • քաղաքացիություն չունեցող անձնինք։
Քաղաքացիությունն ապացուցող փաստաթուղթը

Անձնագրի ստացումը

Նշված հիմքերից որևէ մեկով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է դիմել քաղաքացիությունն ու ինքնությունն ապացուցող փաստաթուղթ՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։ Անձնագիրը թույլ է տալիս դուրս գալ ՀՀ-ից և վերադառնալ ՀՀ, այն նաև օգտագործվում է ՀՀ տարածքում որպես անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ։

Երկքաղաքացիության թույլատրումը

Երկքաղաքացիություն

Բաժինը կազմվել է՝ համաձայն «ՀՀ քաղաքացիության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների։
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը

ՀՀ քաղաքացիության դադարեցումը

Որո՞նք են պահանջվող փաստաթղթերը՝ ըստ հիմքի

ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ ըստ հիմքերի.

Դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը
Սկսել

Անչափահասի ՀՀ քաղաքացիության դադարեցումը

Որո՞նք են պահանջվող փաստաթղթերը՝ ըստ հիմքի

Անչափահասի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ ըստ հիմքերի.

Դադարեցնել անչափահասի ՀՀ քաղաքացիությունը
Սկսել
Բնակության իրավունքի տեսակները

Կացության կարգավիճակը` որպես բնակության իրավունք

  • Հատուկ կացության կարգավիճակը ազգությամբ հայ օտարերկրացիներին թույլ է տալիս օրինական հիմքով բնակվել Հայաստանում 10 տարի ժամկետով, գնել և ունենալ սեփական հողատարածք, ինչպես նաև օգտվել այլ արտոնություններից։ Նրանք չեն կարող մասնակցել ընտրություններին և պարտավոր չեն ծառայել ՀՀ զինված ուժերում։
  • Ժամանակավոր կացության կարգավիճակը հնարավորություն է տալիս օտարերկրացինեերին 1 տարի ժամկետով օրինական հիմքով բնակվել Հայաստանում։
  • Մշտական կացության կարգավիճակը հնարավորություն է տալիս օտարերկրացիներին օրինական հիմքով բնակվել Հայաստանում 5 տարի ժամկետով և օգտվել անվճար առողջապահական ծառայությունից։

Հատուկ կացության կարգավիճակ

Հատուկ կացության կարգավիճակը հնարավորություն է տալիս ազգությամբ հայ օտարերկրացիներին և ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների օրինական հիմքով բնակվելու ՀՀ-ում՝ 10 տարի ժամկետով և կարգավիճակը երկարաձգելու հնարավորությամբ։

ժամանակավոր և մշտական կացության կագավիճակ

Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակները բնակության իրավունքի տեսակներ են, որոնք օտարերկրացիներին հնարավորություն են տալիս օրինական հիմքով բնակվել ՀՀ-ում՝ համապատասխանաբար մինչև 1 և 5 տարի ժամկետներով և կարգավիճակը երկարաձգելու հնարավորությամբ։

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia) կողմից։
Այս էջը օգտակա՞ր էր