ՀՀ երկքաղաքացի է համարվում այն անձը, որը ՀՀ քաղաքացիությունից բացի ունի նաև այլ երկրի քաղաքացիություն։
ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչվում է որպես միայն ՀՀ քաղաքացի։
Կյանքի իրադարձություն
Ստանալ քաղաքացիություն և կացության իրավունք
Հայաստանում օրինական հիմքերով կարող են բնակվել՝
- ՀՀ քաղաքացիները,
- ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցողները,
- քաղաքացիություն չունեցող կամ փախստական անձինք, ովքեր ունեն համապատասխան վկայական։
Ուշադրություն
2026 թվականի նոյեմբերի 1ից հնարավոր չի լինի դիմել հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար։ Նրանք, ովքեր արդեն ունեն հատուկ կացության կարգավիճակ, այն կարող են օգտագործել մինչև ժամկետը լրանալը։
Եթե արդեն ունեք ամրագրում հատուկ կացության իրավունք ստանալու համար, կստանաք կացության քարտ, որում նշվում է այն մասին, որ ունեք կացության հատուկ կարգավիճակ։
ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ ազգությամբ հայերը, ՀՀ քաղաքացի ծնող ունեցողները, ՀՀ քաղաքացիություն ունեցող անձի հետ ամուսնացածները և այլն։
ՀՀ-ում բնակվելու համար անձը կարող է ստանալ՝
- ժամանակավոր կացության կարգավիճակ՝ Հայաստանում 1 տարի բնակվելու հնարավորությամբ,
- մշտական կացության կարգավիճակ՝ Հայաստանում 5 տարի բնակվելու հնարավորությամբ։
Կախված կացության կարգավիճակի տեսակից՝ անձի իրավունքները տարբեր են։
ՀՀ քաղաքացիություն
Ինչպե՞ս դառնալ ՀՀ քաղաքացի
ՀՀ քաղաքացիություն հնարավոր է ստանալ մի շարք հիմքերով, ինչպիսիք են՝
- ազգությամբ հայ լինելը,
- ՀՀ քաղաքացի զավակ կամ ծնող ունենալը,
- ՀՀ-ում 3 տարի մշտական բնակվելը,
- ՀՀ քաղաքացի ամուսին ունենալը,
- քաղաքացիությունը վերականգնելը,
- փախստականի կարգավիճակ ունենալը (այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք)
- քաղաքացիություն չունենալը,
- ծնողների (կամ նրանցից մեկի)՝ նախկինում ՀՀ քաղաքացիություն ունենալը։
Քաղաքացու ինքնությունը հավաստող փաստաթուղթը
Ի՞նչ է նույնականացման (ID) քարտը
16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները պարտադիր կերպով ստանում են նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։
6-16 տարեկան քաղաքացիները նույնականացման քարտ ստանում են կամավոր։
16 տարին լրացած քաղաքացուն անձնագիր տրամադրվում է նույնականացման քարտ ունենալու դեպքում։
Նույնականացման քարտը տրամադրվում է 5 տարի վավերականության ժամկետով։
Քաղաքացիությունն ապացուցող փաստաթուղթը
Անձնագրի ստացումը
Նշված հիմքերից որևէ մեկով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է դիմել քաղաքացիությունն ու ինքնությունն ապացուցող փաստաթուղթ՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։
Զինապարտ ՀՀ քաղաքացիները
Զինվորական հաշվառումը
18-37 տարեկանում ՀՀ անձնագիր ստանալիս ՝ արական սեռի քաղաքացիները և երկքաղաքացիները ենթակա են զինվորական ծառայության։
Որոշ քաղաքացիների դեպքում գործում է զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման դեպքեր։
Զինվորական պարտավորությունից ազատված են կացության կարգավիճակ ունեցողները և օտարերկրացի այցելուները։
Հաշվառումը ՀՀ բնակության վայրի հասցեում
ՀՀ բնակության վայրի հասցում կարող են հաշվառվել․
- ՀՀ քաղաքացիները,
- օտարերկրյա քաղաքացիները,
- քաղաքացիություն չունեցող անձնինք։
Երկքաղաքացիության թույլատրումը
Երկքաղաքացիություն
Երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքները և կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականությունները՝ բացառությամբ ՀՀ միջազային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի։
Այո՛։ Երկքաղաքացի արական սեռի քաղաքացիները համարվում են ՀՀ զինապարտ և պետք է պարտադիր զինվորական ծառայության անցնեն Հայաստանի զինված ուժերում։ Այս դեպքում պարտադիր է նաև քաղաքացու զորահավաքին և վարժական հավաքին մասնակցությունը։
Երկքաղաքացին ազատվում է ՀՀ զինված ուժերում ծառայելու պարտավորությունից, եթե․
- մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը առնվազն 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում,
- առնվազն 18 ամիս այլընտրանքային ծառայություն է անցել այլ պետությունում (այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զենք կրելը, պահելը կամ օգտագործելը կամ առհասարակ զինվորական ծառայության անցնելը):
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը
ՀՀ քաղաքացիության դադարեցումը
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
Անչափահասի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար կարող է դիմել ծնողը կամ օրինական ներկայացուցիչը՝ գրանցվելով համակարգում և ներկայացնելով դիմում իր անձնական էջից։
Բնակության իրավունքի տեսակները
Կացության կարգավիճակը` որպես բնակության իրավունք
- Ժամանակավոր կացության կարգավիճակը հնարավորություն է տալիս օտարերկրացինեերին 1 տարի ժամկետով օրինական հիմքով բնակվել Հայաստանում։
- Մշտական կացության կարգավիճակը հնարավորություն է տալիս օտարերկրացիներին օրինական հիմքով բնակվել Հայաստանում 5 տարի ժամկետով և օգտվել անվճար առողջապահական ծառայությունից։
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia) կողմից։
Այս էջը օգտակա՞ր էր