Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու մասին տեղեկանք
Փաստաթղթով հաստատվում է, որ դիմելու պահին ՀՀ դատարանների կողմից դիմողի վերաբերյալ չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով նա ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ։ Տեղեկանքը տրամադրում է ՀՀ դատական դեպարտամենտը։
Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել ՀՀ Դատական Դեպարտամենտ (Երևան, Կորյուն 17, հեռախոսահամար՝+37410 511-776, [email protected])։
Պահանջվող փաստաթղթերը
Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է դիմումին կից ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ նշելով․
- անուն, ազգանուն,
- հասցե,
- հեռախոսահամար։
Վճարման չափը և կարգը
Տեղեկանքը տրամադրվում է անվճար։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու մասին տեղեկանքը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
- Տեղեկանքը տրամադրվում է միայն այն դեպքում, եթե դատական ակտով դիմողը անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել։
Հղում օրենսդրությանը
«ՀՀ քաղաքացիական դատավարության մասին» օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500