ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն և օրենք

Ստանալ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու մասին տեղեկանք

Փաստաթղթով հաստատվում է, որ դիմելու պահին ՀՀ դատարանների կողմից դիմողի վերաբերյալ չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով նա ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ։ Տեղեկանքը տրամադրում է ՀՀ դատական դեպարտամենտը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
3 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին։

Պահանջվող փաստաթղթերը

Էլեկտրոնային նամակին անհրաժեշտ է կցել անձը հաստատող փաստաթղթի պատճենը և ազատ շարադրել դիմում՝ նշելով․

  • անուն, ազգանուն,
  • հասցե,
  • հեռախոսահամար։

Վճարման չափը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է անվճար։

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու մասին տեղեկանքը ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Տեղեկանքը տրամադրվում է միայն այն դեպքում, եթե դատական ակտով դիմողը անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել։

Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացիական դատավարության մասին» օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Թեժ գիծ՝ 8500

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր