Ստանալ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիա
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն։
Ինչպե՞ս դիմել
Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն։
Լիցենզիա ստանալու մասին հայտը անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեին:
Ներկայացվող պահանջները
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիա կարող են ստանալ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
Պահանջվող փաստաթղթերը
Լիցենզիա ստանալու համար հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը,
- պահպանման համար նախատեսված պահեստի նկատմամբ իրավունքների կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (իսկ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքներում պրեկուրսորների պահպանման դեպքում՝ տվյալ տարածքի),
- տեղեկանք տարածքների (պահեստների) տեխնիկական հագեցվածության մասին (բացառությամբ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման ժամանակ առանձնացված տարածքներում պահպանելու դեպքում),
- տեղեկանք տարածքների՝ ազդանշանային համակարգով սարքավորված լինելու:
Վճարման չափը և կարգը
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիա ստանալու համար պետական տուրքի չափը 100,000 դրամ է։
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրվում է մինչև 3 տարի ժամկետով՝ դիմելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003