Լիցենզիաներ

Ստանալ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիա

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
100,000 դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է հայտ ներկայացնի ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն (հասցե՝ Կառավարական տուն 3, Երևան)։


Ներկայացվող պահանջները

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիա կարող են ստանալ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:


Պահանջվող փաստաթղթերը

Լիցենզիա ստանալու համար հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, 
  • պահպանման համար նախատեսված պահեստի նկատմամբ իրավունքների կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (իսկ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքներում պրեկուրսորների պահպանման դեպքում՝ տվյալ տարածքի),
  • տեղեկանք տարածքների (պահեստների) տեխնիկական հագեցվածության մասին (բացառությամբ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման ժամանակ առանձնացված տարածքներում պահպանելու դեպքում),
  • տեղեկանք տարածքների՝ ազդանշանային համակարգով սարքավորված լինելու:


Վճարման չափը և կարգը

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիա ստանալու համար պետական տուրքի չափը 100,000 դրամ է։


Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրվում է մինչև 3 տարի ժամկետով՝ դիմելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034

Թեժ գիծ՝

8003

 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր