Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Միաժամանակ ստանալ նույնականացման քարտ և անձնագիր

ՀՀ քաղաքացիները կարող են դիմել միաժամանակ նույնկանացման քարտ և անձնագիր ստանալու համար։ 

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նույնականացման քարտը և անձնագիրը պետք է լինեն նույն մարդու համար։

Միաժամանակ նույնականացման քարտ և անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ ՀայՓաս-ի նախընտրելի սպասարկման կետ` առցանց այց ամրագրելով։ 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
34,600 դրամ, արագացված ընթացակարգով՝ 102,600 դրամ
Տրամադրման տևողությունը
14 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Փաստաթղթերը միաժամանակ ստանալու այց ամրագրելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․

  • ընտրել համակցված դիմումի տարբերակը,
  • նույնականանալ «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով կամ լրացնել անձնական տվյալները,
  • կցել փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում),
  • վերանայել, հաստատել դիմումը,
  • ընտրել նախընտրելի սպասարկման տեսակը, նշել ցանկալի սպասարկման կենտրոնը, օրն ու ժամը,
  • կատարել առցանց վճարում՝ ստանալով վճարման անդորրագիրը։

Ներկայացվող պահանջները

Նույնականացման քարտն ու անձնագիրը միաժամանակ ստանալու համար անհրաժեշտ է ունենալ․

Ուշադրություն
Եթե երեխայի համար դիմելիս նրա տվյալները չեն գտնվել, անհրաժեշտ է դիմել ՀՀ արդարադատության նախարարություն՝ տվյալները թվայնացնելու համար։


Պահանջվող տվյալները

Նախագրանցման հայտի մեջ անհրաժեշտ է նշել․

  • էլեկտրոնային փոստի հասցե,
  • հեռախոսահամար։

Ուշադրություն
Տվյալների ճշգրտման համար որոշ դեպքերում անհրաժեշտ կլինի կցել փաստաթղթեր։


Վճարման չափը և կարգը

  • Նույնականացման քարտը և անձնագիրը միաժամանակ ստանալու համար վճարվող պետական տուրքը 34,600 դրամ է։
  • Արագացված ընթացակարգով նույնականացման քարտը և անձնագիրը միաժամանակ ստանալու պետական տուրքի չափը 102,600 դրամ է։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Նախնական էլեկտրոնային հայտը ուղարկելուց և հաստատում ստանալուց հետո նշված օրը և ժամին անհրաժեշտ է ներկայանալ սպասարկման կենտրոն՝ անձը հաստատող փաստաթղթով, տրամադրել մատնահետք, ստորագրություն և լուսանկարվել։

  • Նույնականացման քարտը տրամադրվում է 5 տարի վավերականության ժամկետով։
  • 6-16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի վավերականության ժամկետով։
  • 14 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերի պատրաստ լինելու մասին ծանուցում ստանալուց հետո անհրաժեշտ է մոտենալ նույն սպասարկման կենտրոն և վերցնել դրանք՝ կրկին տրամադրելով մատնահետք։

  • Արագացված ընթացակարգով փաստաթղթերը հնարավոր է ստանալ Երևանում՝ 24 ժամվա ընթացքում, մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։ 


Հղում օրենսդրությանը

«Անձը հաստատող փաստաթղթի մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
+374 60770555

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր