Ստանալ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիա
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն։
Ինչպե՞ս դիմել
Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն։
Լիցենզիա ստանալու մասին հայտը անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեին:
Ներկայացվող պահանջները
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիա կարող են ստանալ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
Պահանջվող փաստաթղթերը
Լիցենզիա ստանալու համար հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․
- լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը,
- գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
- տարածքների՝ ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին տեղեկանք,
- փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ապրանքների, առարկաների, սարքավորումների վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացության բնօրինակը,
- թմրադեղերի և հոգեմետ դեղերի արտադրության դեպքում՝ տեսակն ըստ արտադրվող դեղաձևի, ինչպես նաև արտադրվող կամ նախատեսվող դեղերի ցանկը,
- համապատասխան տեխնոլոգիական սարքավորումներով ապահովվածության մասին փաստաթուղթ,
- գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստի հագեցվածության մասին տեղեկանք,
- որակի հսկման և մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբան-քիմիկոսի որակավորում ունեցող մասնագետներով ապահովված լինելու մասին տեղեկանք (նաև՝ բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմների և հետբուհական կրթության հավաստագրերի պատճենները)։
Վճարման չափը և կարգը
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի չափը 100,000 դրամ է։
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրվում է մինչև 3 տարի ժամկետով՝ դիմելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003