Լիցենզիաներ

Ստանալ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիա

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
100,000 դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է հայտ ներկայացնի ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն (հասցե՝ Կառավարական տուն 3, Երևան)


Ներկայացվող պահանջները

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիա կարող են ստանալ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:


Պահանջվող փաստաթղթերը

Լիցենզիա ստանալու համար հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․

  • լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը,
  • գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
  • տարածքների՝ ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին տեղեկանք,
  • փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ապրանքների, առարկաների, սարքավորումների վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացության բնօրինակը,
  • թմրադեղերի և հոգեմետ դեղերի արտադրության դեպքում՝ տեսակն ըստ արտադրվող դեղաձևի, ինչպես նաև արտադրվող կամ նախատեսվող դեղերի ցանկը,
  • համապատասխան տեխնոլոգիական սարքավորումներով ապահովվածության մասին փաստաթուղթ,
  • գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստի հագեցվածության մասին տեղեկանք,
  • որակի հսկման և մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբան-քիմիկոսի որակավորում ունեցող մասնագետներով ապահովված լինելու մասին տեղեկանք (նաև՝ բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմների և հետբուհական կրթության հավաստագրերի պատճենները)։


Վճարման չափը և կարգը

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի չափը 100,000 դրամ է։


Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրվում է մինչև 3 տարի ժամկետով՝ դիմելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034

Թեժ գիծ՝

8003

 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր