Ստանալ բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա
Հայաստանում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ (խորհրդատվություն, ախտորոշում, բուժում, վերականգնում կամ հարբժշկական ծառայություններ) մատուցելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա:
Լիցենզիան տրամադրվում է ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից։
Ինչպ՞ես դիմել
Բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է հայտ ներկայացնի ՀՀ Առողջապահության նախարարություն: Լիցենզիա ստանալու մասին հայտը անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեին:
Ներկայացվող պահանջները
Բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար կարող են դիմել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։
Պահանջվող փաստաթղթերը
Բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․
- տարածքի սեփականության վկայականի պատճեն (հայտատուի անունով),
- տարածքի հատակագծի պատճեն (հայտատուի անունով),
- քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայություն մատուցող ՊՈԱԿ-ների դեպքում՝ տեղեկանք տարածքի առկայության մասին,
Վճարման չափը և կարգը
Բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար պետական տուրքը տարեկան 50,000 դրամ է(գանձապետական հաշվեհամարը՝ 900005016614):
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրվում է մինչև 5 տարի ժամկետով՝ դիմելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
- «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
- ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003