Լիցենզիաներ

Ստանալ բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա

Հայաստանում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ (խորհրդատվություն, ախտորոշում, բուժում, վերականգնում կամ հարբժշկական ծառայություններ) մատուցելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա:

Լիցենզիան տրամադրվում է ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
50,000 դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օր

Ինչպ՞ես դիմել

Բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է հայտ ներկայացնի ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն (հասցե՝ Կառավարական տուն 3, Երևան

Ներկայացվող պահանջները

Բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար կարող են դիմել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։

Պահանջվող փաստաթղթերը

Բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․

  • տարածքի սեփականության վկայականի պատճեն (հայտատուի անունով),
  • տարածքի հատակագծի պատճեն (հայտատուի անունով),
  • քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայություն մատուցող ՊՈԱԿ-ների դեպքում՝ տեղեկանք տարածքի առկայության մասին,


Վճարման չափը և կարգը

Բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար պետական տուրքը տարեկան 50,000 դրամ է(գանձապետական հաշվեհամարը՝ 900005016614):

Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրվում է մինչև 5 տարի ժամկետով՝ դիմելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:

Հղում օրենսդրությանը

  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
  • «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը,
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
  • ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034

Թեժ գիծ՝

8003

 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր