ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս գրանցել մտավոր սեփականությունը

Մտավոր սեփականությունը օրենքով ամրագրված իրավունքն է, որը վերաբերում է արդյունաբերական սեփականությանը (գյուտեր, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, ապրանքային նշաններ, ֆիրմային անվանումներ, աշխարհագրական նշումներ) կամ հեղինակային իրավունքին (վեպեր, պոեմներ, ֆիլմեր, երաժշտական ստեղծագործություններ, գծանկարներ, նկարներ, լուսանկարներ ու քանդակներ, ինչպես նաև՝ ճարտարապետական ստեղծագործություններ)։

Այս ուղեցույցում կգտնեք մտավոր սեփականության իրավունքի տեսակների, դրանց առանձնահատկությունների և գրանցման մասին բոլոր մանրամասները։ 

Ինչպե՞ս գրանցել մտավոր սեփականությունը

  1. Քայլ 1

    Ընտրեք մտավոր սեփականության տեսակը

    Որոշեք՝ ինչ եք ցանկանում գրանցել՝ ստեղծագործություն, լոգո, անվանում, արդյունաբերական նմուշ, թե այլ տեսակ։

  2. Քայլ 2

    Կատարեք նախնական ստուգում

    Ստուգեք՝ արդյո՞ք նմանատիպ մտավոր սեփականություն արդեն գրանցված է կամ այն օգտագործվում է ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս։

  3. Քայլ 3

    Պատրաստեք փաստաթղթերը

  4. Քայլ 4

    Ներկայացրեք հայտը

    Դիմումը ներկայացրեք առցանց կամ ֆիզիկապես՝ կախված մտավոր սեփականության տեսակից։ 

  5. Քայլ 5

    Վճարեք պետական տուրքը

    Վճարեք սահանված պետական տուրք՝ կախված մտավոր սեփականության տեսակից և հայտատուից։

  6. Քայլ 6

    Ստացեք գրանցման վկայականը

    Դիմումի դիտարկումից և հաստատվելուց հետո ստացեք պաշտոնական վկայական, որը հաստատում է Ձեր իրավունքները։

Ի՞նչ է պետք իմանալ մտավոր սեփականության իրավունքը գրանցելիս

Մտավոր սեփականության գրանցման գործընթացը

Իրավունքներ, խախտումներ և պաշտպանություն

Մտավոր սեփականության ի՞նչ տեսակներ կան և ինչպե՞ս դրանք գրանցել 

Մտավոր սեփականության յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները՝ գրանցման եղանակ, պահանջվող փաստաթղթեր, տրամադրման և վկայագրի գործունեության ժամկետներ և այլն։ 

Մինչև գրանցման գործընթացը սկսելը, անհրաժեշտ է ծանոթանալ բոլոր մանրամասներին։ 

Ապրանքային նշան

Ապրանքային նշանը տարբերանշան է, որը օգնում է տարբերել մեկ կազմակերպության ապրանքներն ու ծառայությունները մյուսներից։ Այն կարող է լինել`

  • լոգո,
  • անվանում,
  • կարգախոս,
  • երբեմն նաև գույնի կամ ձևի համադրություն։
Առցանց գրանցել ապրանքային նշանը
Սկսել

Գյուտ կամ տեխնիկական մոդել

Գյուտը կամ օգտակար մոդելը վերաբերում են տեխնիկական լուծումներին, որոնք ունեն նորույթ և կիրառելիություն։

Գյուտի օրինակներ են՝

  • մեխանիզմ,
  • սարք,
  • տեխնոլոգիական լուծում կամ գործընթաց։
Առցանց գրանցել գյուտը
Սկսել

Արդյունաբերական դիզայն

Արդյունաբերական դիզայնը պաշտպանում է արտադրանքի արտաքին տեսքը, ոչ թե դրա գործառույթը։ 

Արդյունաբերական դիզայնի օրինակ է՝

  • ապրանքի ձևը
  • փաթեթավորման դիզայնը
  • դեկորատիվ տարրերը
Առցանց գրանցել արդյունաբերական նմուշ
Սկսել

Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ

Հեղինակային իրավունքով պաշտպանվում են ստեղծագործական աշխատանքի արտահայտված արդյունքները, օրինակ՝ 

  • գրքեր, հոդվածներ, տեքստեր
  • երաժշտություն և երգեր
  • նկարներ, նկարազարդումներ, գրաֆիկական դիզայն
  • տեսանյութեր, ֆիլմեր
  • կայքերի բովանդակություն
  • ծրագրային կոդ

Աշխարհագրական նշում

Աշխարհագրական նշումը ապրանքի անվանում է, որը ցույց է տալիս, որ այն ծագում է որոշակի աշխարհագրական տարածքից և ունի այդ տարածքին բնորոշ հատկություններ։

Աշխարհագրական նշման տեսակներ են՝ 

  • գյուղատնտեսական արտադրանք
  • գինիներ
  • սննդամթերք
  • արհեստագործական արտադրանք
Այս էջը օգտակա՞ր էր