ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Գրանցել մտավոր սեփականության իրավունքը

Մտավոր սեփականության իրավունքը գրանցելն օգնում է բիզնեսին, իրավաբանական կամ ֆիզիկական անձին սեփական նշանի, գյուտի և արդյունաբերական դիզայնի պաշպտանության հարցում։ Մտավոր սեփականության իրավունքի որոշ տեսակներ հնարավոր է գրանցել առցանց, որոշները՝ ֆիզիկապես։ 

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
կախված է մտավոր սեփականության տեսակից
Տրամադրման տևողությունը
մինչև 1 տարի

Ուշադրություն
Առցանց գրանցման հնարավորությունն այս պահին հասանելի է միայն ապրանքային նշանի, գյուտի և արդյունաբերական դիզայնի գրանցման համար։ 

Ինչպե՞ս դիմել

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

  • Մուտք գործել համակարգ,
  • ստեղծել նոր հայտ,
  • բացված էջում լրացնել պահանջվող տվյալները,
  • պահպանել հայտը,
  • ուղարկել։

 

Ներկայացվող պահանջները

Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է՝ 

  • Լինել ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձ
  • ունենալ նույնականացման քարտ կամ բջջային նույնականացման քարտ, որում ակտիվացված է էլեկտրոնային ստորագրություն։ 


Պահանջվող փաստաթղթերը

Կախված մտավոր սեփականության իրավունքի տեսակից՝ պահանջվող փաստաթղթերի ցանկը տարբեր է։ Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է ուղեցույցում։ 


Վճարման չափը և կարգը

  • Արդյունաբերական նշանի հայտի ներկայացման համար՝ 30,000 դրամ։
  • Գյուտի կամ տեխնիկական մոդելի հայտի ներկայացման համար՝ 20,000 դրամ։
  • Արդյունաբերական դիզայնի հայտի ներկայացման համար՝ 20,000 դրամ։


Գործում են հետևյալ զեղչերը՝

  • Ֆիզիկական կամ մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում հայտի ներկայացման արժեքը 7,500 դրամ է։

  • 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում գրանցման հայտի ներկայացման արժեքը 15,000 դրամ է։

  • 100-ից ավելի աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ գրանցման հայտի ներկայացման արժեքը 30,000 դրամ է։


Տրամադրման ժամկետը և կարգը

Ապրանքային նշանը գրանցված է համարվում պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Արդյունաբերական դիզայնի գրանցումը կատարվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը ստանալուց հետո՝ 3 ամսվա ընթացքում։ 

Գյուտի կամ տեխնիկական մոդելի գրանցումը կատարվում է հայտի հրապարակման մասին որոշման կայացման տարում։ 


Հղում օրենսդրությանը

  • «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենք
  • «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենք
  • «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենք

Օրենքները հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։ 

Ծառայության գծով աջակցության համար

Հեռախոահամար՝
(+374 0)11-59-75-34

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ
Այս էջը օգտակա՞ր էր