ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Ստանալ աջակցություն պատերազմի արդյունքում ընտանիքի անդամի անհայտ կորած համարվելու դեպքում

Ծրագրի նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ԼՂ-ի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Ֆիզիկական անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Տրամադրման տևողությունը
մինչև 35 օր

Ծրագրի մասին

Աջակցության ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն են ստանում այն անձինք, ովքեր պատերազմական գործողությունների հետևանքով ունենք անհայտ կորած ընտանիքի անդամ։ 

Անհայտ կորած են համարվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ԼՂ-ի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ կամ գերեվարված այն քաղաքացիական անձինք, որոնց տվյալներն առկա են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կամ ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի կամ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության մեջ:


Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝

  • մուտք գործել համակարգ (e-request.am-ում գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ),
  • լրացնել պահանջվող տվյալները՝ շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը կամ բանկը,
  • կցել պահանջվող փաստաթղթերը։

Ուշադրություն
Դիմումները անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի մարտի 20-ը։

Աջակցության չափը

Աջակցությունը տրամադրվում է ամսական 300,000 դրամի չափով:


Ներկայացվող պահանջները

Աջակցությունից օգտվելու իրավունք ունեն անհայտ կորած անձի ընտանիքի անդամները։

Ծրագրի շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում`

  • ամուսինը,
  • զավակը (զավակները),
  • ծնողը (ծնողները) կամ օրինական ներկայացուցիչը,
  • 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը,
  • անհայտ կորած քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը:

Ընդ որում՝ քույրը և եղբայրը սոցիալական աջակցության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:


Պահանջվող փաստաթղթերը 

  • Ամուսնության վկայականի կամ ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` անհայտ կորածի ամուսնու համար,
  • անհայտ կորածի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` անհայտ կորածի ծնողի կամ օրինական ներկայացուցչի համար,
  • երեխայի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի և առկայության դեպքում` երեխայի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) էլեկտրոնային լուսապատճենը` անհայտ կորածի երեխայի համար,
  • ըստ անհրաժեշտության` առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթղթի, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ որոշման (վարչական ակտի), ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը` ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալ հանդիսանալը հաստատող փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները,
  • տեղեկություն այլ շահառուների (ընտանիքի անդամներ` ամուսին, զավակ, ծնող, քույր, եղբայր) առկայության վերաբերյալ (բացառությամբ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի դիմելու դեպքի)` համաձայնության դեպքում կցելով անհայտ կորածի համար նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին բոլոր շահառուների կողմից ստորագրված համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը:

 

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Սոցիալական աջակցությունը տրամադրվում է գումարը բանկային հաշվեհամարին կամ շահառուի ընտրված բանկին փոխանցելու միջոցով:
  • Աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով` աջակցության գումարը` դիմումը հաստատելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցելու կամ շահառուի` ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ կամ նոտարական կարգով լիազորված անձի ներկայանալու և վերջինիս նույնականացնելու միջոցով:
  • Աջակցության գումարը չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:


Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության՝ 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր