Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աուդիտորի որակավորման վկայական
Աուդիտորների որակավորման վկայականները տրվում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ Քննությունն անցկացվում է յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ, եթե կա առնվազն մեկ դիմում։
Ինչպե՞ս դիմել
- Աուդիտորի որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն (Մելիք Ադամյան 1)։
- Քննության հարցաշարը հասանելի է այստեղ։
Ներկայացվող պահանջները
Աուդիտորի որակավորման վկայական ստանալու համար անձը պետք է լինի․
- Հայաստանում որակավորված աուդիտոր, որը քննություններ է հանձնել Հաշվապահների միջազգային դաշնության (ՀՄԴ) հավաստագիր ունեցող տեղական կազմակերպություններում ՀՄԴ ստանդարտներին համապատասխան,
- արտասահմանյան երկրներում որակավորված մասնագետ, որը քննություններ է հանձնել (ՀՄԴ) ստանդարտներին համապատասխան։
Միաժամանակ անձը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝
- դատական կարգով ճանաչված չլինի անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
- չունենա դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն,
- դատական կարգով զրկված չլինի ֆինանսատնտեսական հարաբերությունների ոլորտում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից,
- նախորդ 3 տարիների ընթացքում իր կողմից քննությանը մասնակցելու համար ներկայացված դիմումը չլինի մերժված։
Պահանջվող փաստաթղթերը
Վկայականը ստանալու համար դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․
- նույնականացման քարտի կամ անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի պատճենները,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- ստորագրված հայտարարություն՝ ներկայացվող պահանջներին համապատասխան լինելու մասին,
- համապատասխան մարմնի կողմից տրված մասնագետի որակավորման վկայականի պատճենը:
Եթե ներկայացվում է Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման շրջանակում ստացված որակավորում, ապա պետք է ներկայացնել՝
- ACCA-ի հիմնական մակարդակի 9 բաժինների (F1–F9) քննությունները դրական արդյունքով հանձնելու մասին հաշվետվությունը, կամ
- ACCA անդամության վկայականի պատճենը։
Եթե փաստաթղթերը օտար լեզվով են, անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց հայերեն թարգմանությունները։ Օտարերկրյա պետություններից ստացված փաստաթղթերը կարող են ներկայացվել առանց հյուպատոսական վավերացման կամ ապոստիլի:
Վճարման չափը
Որակավորման քննությունը անվճար է։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է պատասխան՝ քննությանը մասնակցելու թույլտվության կամ մերժման վերաբերյալ։
- Եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, դիմողիը էլեկտրոնային փոստով ստանում է ծանուցում։ Ադ դեպքում անհրաժեշտ է 1 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել պակասող փաստաթղթերը։
- Քննության անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին հայտարարությունը հրապարակվում է Ֆինանսների նախարարության կայքում քննությունից առնվազն 15 աշխատանքային օր առաջ:
- Աուդիտորի որակավորումը ժամկետային սահմանափակում չունի։ Անհրաժեշտ է ուղղակի յուրաքանչյուր 3 տարին մեկ անցել մասնագիտական վերապատրաստում։
Հղում օրենսդրությանը
ՀՀ ֆինանսների նախարարի՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 516-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
(374) 011 80-03-68
(374) 011 80-03-68