ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Ընտրել գերեզմանատեղ հուղարկավորություն համար

Հարազատի կորստի դեպքում հնարավոր է ընտրել գերեզմանատեղ և կազմակերպել հուղարկավորությունը՝ ներկայացնելով դիմում «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպությանը, որն առավել հայտնի է Թաղման բյուրո անվանմամբ։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Սահմանված չէ
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
մինչև 1 աշխատանքային օր

Երևանում հուղարկավորությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է դիմել «Բնակչության հատուկ սպասարկում» (թաղման բյուրո) համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (հասցե՝ Հալաբյան փողոց 31/2)՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։ Գերեզմանատան ընտրության դեպքում գրասենյակն աշխատում է ամեն օր՝ աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-16։00, շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 9։00-13։00։ 

Մարզերում հուղարկավորությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է դիմել տվյալ մարզի «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպությանը։

Ներկայացվող պահանջները

  • Գերեզմանատեղի ընտրության և հուղարկավորության կազմակերպման համար անհրաժեշտ է ունենալ հանգուցյալի մահվան վկայականը։
  • Հանգուցյալը հուղարկավորվում է իր բնակության կամ հաշվառման վայրի համայնքի բաց գերեզմանատանը կամ ընտանեկան գերեզմանատանը։ Եթե տվյալ համայնքում բաց գերեզմանատուն չկա, տեղը հատկացվում է հաշվառման վայրին ամենամոտ գտնվող համայնքի բաց գերեզմանատանը։ 

Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է ներկայացնել․

  • մահվան վկայականի բնօրինակը,
  • հուղարկավորությունը կազմակերպողի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
  • ընտանեկան գերեզմանում հուղարկավորությունը կազմակերպելու դեպքում՝ գերեզմանի վկայականը և գերեզմանն օգտագործողի գրավոր համաձայնությունը:

Վճարման չափը և կարգը

Գերեզմանատեղի հատկացումը և հիմնական սպասարկումն իրականացվում է անվճար, իսկ հավելյալ ծառայությունները՝ վճարովի (ըստ ցանկության):

Անվճար 

  • Գերեզմանատեղ՝ տրամադրվում է 2.5 քառակուսի մետր տարածք կամ առավելագույնը 12.5 քառակուսի մետր (ընտանեկան գերեզմանի համար) և հանգուցյալի տվյալներով ցուցանակ։

Վճարովի 

  • Փոսի փորում - 26,900 դրամ,
  • ամբողջական սպասարկում - 39,000 դրամ (փոսի փորում, աճյունի տեղադրում և հողաթմբի ձևավորում),
  • ծածկիի տրամադրում - 5,000/8,000 դրամ,
  • մետաղական պատվանդան - 5,000 դրամ

Տրամադրման ժամկետը և կարգը

Ծառայությունը տրամադրվում է դիմելու օրը։

Հղում օրենսդրությանը

  • «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

Ծառայությունը մատուցող՝
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր