Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ծերության նպաստ
Ծերության նպաստը պետական աջակցության ծրագիր է։ Նշանակվում է 65 տարեկանը լրացած քաղաքացուն ցմահ։
Ինչպե՞ս դիմել
Ծերության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է դիմել տարածքային սոցիալական ծառայության ցանկացած բաժին (տարածված է նաև Սոցապ անվանումը)՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Ծերության նպաստը տրամադրվում է, եթե քաղաքացին չունի 10 տարվա աշխատանքային ստաժ, այսինքն՝ սահմանված 63 տարեկանում չի կարող ստանալ աշխատանքային կենսաթոշակ։
Պահանջվող փաստաթղթերը
Ծերության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
դիմում,
-
նույնականացման քարտ կամ անձնագիր,
-
սոցիալական քարտ (նույնականացման քարտի առկայության դեպքում անհրաժեշտ չէ) կամ այն չստանալու մասին տեղեկանք։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը ուսումնասիրվում է սոցիալական ծառայության աշխատակցի կողմից։ 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն ծանուցվում է նպաստի հաստատման կամ մերժման մասին։
Հղում օրենսդրությանը
- «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշում
Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալակտերի վերջին տարբերակները)։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք