Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Վճարել աղբահանության համար
Աղբահանության վճարը տեղական վճար է, որը ֆիզիկական կամ իրավաբանական անձինք վճարում են համայնքին՝ իրենց բնակավայրում աղբի հավաքման և տեղափոխման ծառայության համար։ Վճարումը կատարվում է ամսական կամ տարեկան կտրվածքով։
Աղբահանության համար վճարելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- ընտրել վճարող անձի տեսակը՝ ֆիզիկական կամ իրավաբանական,
- լրացնել պահանջվող տվյալները,
- ընտրել վճարման տեսակը՝ տարեկան կամ ընթացիկ,
- նշել տվյալների մշակման համաձայնություն տալու վերաբերյալ նշավանդակը,
- սեղմել «Որոնել» կոճակը։
Տվյալները ստուգելուց հետո անհրաժեշտ է՝
- լրացնել հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմել «Վճարել» կոճակը,
- անցնել վճարման էջ և կատարել անհրաժեշտ գործողությունները։
Վճարումը հնարավոր է նաև կատարել բանկային կամ վճարային հավելվածների միջոցով։
Ներկայացվող պահանջները
Վճարումը կատարելու համար անհրաժեշտ է ունենալ սեփականության իրավունքի վկայական։
Պահանջվող տվյալները
- անուն, ազգանուն
- կադաստրային ծածկագիր կամ աղբահանության վճարի ծածկագիր
Վճարման չափը
- Աղբահանության վճարը հաշվարկվում է ամսական կտրվածքով՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը։
- Բնակելի տարածքների դեպքում վճարը հաշվարկվում է բնակվող անձանց թվով։
- Վճարումը հնարավոր է կատարել նաև տարեկան։
- Վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հաշվարկվում է տույժ՝ չվճարված գումարի 0,15% յուրաքանչյուր օրվա համար։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Երևան քաղաքի ավագանու՝ 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N 360-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05