Ստանալ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման լիցենզիա
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն։
Ինչպե՞ս դիմել
Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն։
Լիցենզիա ստանալու մասին հայտը անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեին:
Ներկայացվող պահանջները
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման լիցենզիա կարող են ստանալ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
Պահանջվող փաստաթղթերը
Լիցենզիա ստանալու համար հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը,
- անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
- թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեություն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող քիմիկոսի կամ դեղագետի որակավորումը հավաստող փաստաթղթերը (դիպլոմը, հետդիպլոմային կրթությաn և վերապատրաստման վկայականների պատճեններ),
- տվյալ աշխատանքն իրականացնող անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները,
- համապատասխան տեխնոլոգիական սարքավորումներով ապահովվածության մասին փաստաթուղթ,
- լիցենզավորվող անձի տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին տեղեկանք։
Վճարման չափը և կարգը
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման լիցենզիա ստանալու համար պետական տուրքի չափը 100,000 դրամ է։
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրվում է մինչև 3 տարի ժամկետով՝ դիմելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003