Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ հայրության ճանաչման գրանցում օտարերկրյա պետությունում
Հայրության ճանաչման գրանցումը հնարավոր է կատարել նաև օտարերկրյա պետությունում։
Օտարերկրյա պետություններում ապրող ՀՀ քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները իրականացնում են այդ պետություններում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկները:
Սակայն, եթե երեխայի ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել նաև ՀՀ-ում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով:
Հայրության ճանաչման գրանցման ընթացակարգերը սահմանում են ՀՀ դեսպանությունները կամ հյուպատոսական հիմնարկները։ Անհրաժեշտ է կապ հաստատել համապատասխան դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի հետ՝ ընթացակարգերի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։
Հղում օրենսդրությանը
- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11