Ընտանիք և երեխաներ

Ստանալ եռամսյա հրատապ օգնություն

Եռամսյա հրատապ օգնությունը տրամադրվում է անապահովության նպաստի իրավունք չունեցող ընտանիքներին, որի նպատակը 3 ամիս շարունակ օգնության տրամադրումն է ընտանիքի վերակագնման համար։ 2026 թվականին եռամսյա հրատապ օգնության ամսական չափը՝ 20.000 դրամ է։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
դիմելու հաջորդ ամսվանից

Ինչպե՞ս դիմել

Եռամսյա հրատապ օգնություն ստանալու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • նույնականցվել «ԵսԵմ» ազգային նույնականացման միջոցով, 
  • ընտրել «Եռամսյա հրատապ օգնություն» բաժինը,
  • բացված էջում լրացնել պահանջվող բոլոր տվյալները,
  • հաստատել եռամսյա հրատապ օգնություն ստանալու հայտը։ 

Ընդ որում՝ եռամսյա հրատապ օգնությանը հնարավոր է դիմել միայն անապահովության գնահատում ստանալուց հետո։ 

Հայտը ստեղծելուց հետո դրա կարգավիճակը կերևա անհատական օգտահաշվի էջում։ 


Ներկայացվող պահանջները

Եռամսյա հրատապ օգնություն ստանալու համար անհրաժեշտ է լինել անապահովության նպաստ չստացող ընտանիքից, ում 1 հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից։


Տրամադրման ժամկետը և կարգը

Եռամսյա հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից սկսած՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով։


Հղում օրենսդրությանը

  • «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք։
  • ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-407-Ն որոշում։
  • «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք։
  • ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշում։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր