Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին
ՀՀ-ում սոցիալապես անապահով ճանաչված անձանց հնարավոր է տրամադրել ոչ միայն դրամական, այլև կենցաղային, սննդի, կացարանի, աջակցող միջոցների, իրավաբանական և հոգեբանական աջակցություն։
Սոցիալական, հոգեբանական կամ իրավաբանական աջակցություն կարող են տրամադրել և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձինք՝ կնքելով համաձայնագիր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
- գրանցվել,
- մուտք գործել,
- ընտրել «Կյանքի դժվարին իրավիճակ» բաժինը,
- ընտրել «Աջակցություն կարիքին» բաժինը,
- լրացնել անհրաժեշտ տվյալները,
- հաստատել հայտը։
Ուշադրություն
Աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ է ունենալ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված համաձայնագիր։
Ներկայացվող պահանջները և տվյալները
Եթե հայտ ներկայացնողը չունի համաձայնագիր, համակարգը կտեղակցնի այդ մասին, իսկ համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է՝
- բացված պատուհանում լրացնել անհրաժեշտ տվյալները,
- ուղարկել հայտը։
Համաձայնագիրը կնքելուց հետո աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ է՝
- ընտրել «Կյանքի դժվարին իրավիճակ» բաժինը,
- ընտրել «Աջակցություն կարիքին» բաժինը,
- բացված պատուհանում լրացնել բնակության վայրի, աշխատանքային պայմանների, աջակցության տեսակի, համաձայնագրի, ծրագրի տևողության տվյալները,
- ուղարկել դիմումն ու պահպանել դիմումի հերթական համարը,
Բոլոր դիմումները պահպանվում են օգտատիրոջ «Անձնական կաբինետ»-ի «Իմ համաձայնագրեր» կամ «Իմ դիմումներ» բաժնում։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Դիմումի հաստատման կամ մերժման մասին դիմողը ստանում է ծանուցումներ, որոնք երևում են «Ծանուցումներ» բաժնում։
- Հայտի հաստատումը տևում է առավելագույնը 5 աշխատանքային օր։
Հղում օրենսդրությանը
«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք