Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ
Ստանալ օդանավի տեխսպասարկման մասնագետի վկայական
ՀՀ-ում օդանավի տեխսպասարկման մասնագետին տրվում է ՓԱՐՏ-66 վկայական, որը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 օր
Օդանավի տեխսպասարկման մասնագետի վկայական ստանալու/փոխարկելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր վարչության ընդհանուր բաժին՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Պահանջվող փաստաթղթերը
Օդանավի տեխսպասարկման մասնագետի վկայական ստանալու/փոխարկելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- անձնագիր,
- ազգային վկայական (եթե դիմումի նպատակը փոխարկումն է),
- ավարտած ուսումնական հաստատությունների դիպլոմները և նրանց պատճեները,
- քաղվածք աշխատանքային գրքույկից, կամ աշխատանքային փորձը հաստատող այլ փաստաթղթեր։
Տրամադրման ժամկետը և կարգը
Վկայականը տրամադրվում է անվճար՝ ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո։ 15 օրվա ընթացքում։
Ուշադրություն
Ազգային որակավորում ունեցող մասնագետի վկայականը փոխարկվում է ՓԱՐՏ66-ի վկայականի առանց լրացուցիչ քննությունների։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 27-ի N 70-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Այս էջը օգտակա՞ր էր