ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կառավարում և ժողովրդավարություն

Ստանալ տեղեկատվություն պետական մարմիններից

Յուրաքանչյուր անձ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ունի։

Տեղեկատվություն հնարավոր է ստանալ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր դիմումի հիման վրա։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
2-3 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
5-30 օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է՝

  • գրանցվել e-request հարթակում և մուտք գործել հարթակ՝ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
  • սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
  • բացվող էջում ընտրել «Հարցում» տարբերակը,
  • ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ», կամ որպես կազմակերպություն դիմելու դեպքում՝ «Իրավաբանական անձ»,
  • բացվող էջում ընտրել, թե որ պետական մարմնին է ուղղված հարցումը,
  • մուտքագրել հարցումը՝ հստակ ձևակերպելով անհրաժեշտ տեղեկատվությունը,
  • եթե փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն կա, սեղմել «Կցել ֆայլ» կոճակը, եթե ոչ՝ սեղմել «Առաջ» կոճակը։

Հարցման ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։

Պահանջվող տվյալները

Տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ են անձնագրի կամ նույնականցման քարտի տվյալները։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Եթե հարցվող տեղեկատվությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին տրամադրվում է հարցումը ստանալուց հետո մինչև 5 օր ժամկետում։
  • Եթե հարցվող տեղեկատվությունը հրապարակված է, ապա հարցումը ստանալուց հետո մինչև 5 օր ժամկետում դիմողը տեղեկացվում է, թե երբ և որտեղ է հրապարակվել այդ տեղեկատվությունը։
  • Եթե հարցվող տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկատվությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30 օր ժամկետում: Հարցումն ստանալուց հետո մինչև 5 օր ժամկետում դիմողն այդ մասին կտեղեկացվի էլեկտրոնային փոստի միջոցով, որտեղ կնշվի հետաձգման պատճառը և տեղեկատվությունը տրամադրելու վերջնական ժամկետը։


Հարցմանը պատասխան չի տրվում, եթե․

  • պարզվում է, որ դիմողի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
  • նույն անձը նույն տեղեկատվությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում դիմում է ներկայացնում երկրորդ անգամ։

Ուշադրություն

  • Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։
  • Տեղեկության տրամադրման մերժումը հնարավոր է բողոքարկել համապատասխան պետական կառավարման մարմնի գրասենյակում, դատարանում կամ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։

 

Վճարման չափը և կարգը

 Տեղեկատվության տրամադրումն անվճար է հետևյալ դեպքերում.

  • բանավոր հարցումների պատասխանելիս,
  • մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկատվություն տրամադրելիս,
  • տեղեկատվությունն էլեկտրոնային փոստով տրամադրելիս,
  • այնպիսի տեղեկատվության վերաբերյալ գրավոր հարցումներին պատասխանելիս, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, կամ այնպիսի վտանգ, որը սպառնում է հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլ անձանց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը,
  • տեղեկության տրամադրումը մերժելիս,
  • ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկատվություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկատվությունը ստացած անձի հարցման հիման վրա ճշգրտված տվյալներով տեղեկատվություն տրամադրելիս:

Տեղեկատվություն ստանալու համար վճարելու անհրաժեշտություն կարող է առաջանալ կոնկրետ դեպքերում։ Տեղեկատվության տրամադրման համար գանձվող գումարի չափը որոշվում է համապատասխան մարմնի կողմից։


Հղում օրենսդրությանը

  • «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
Տեղեկություն տնօրինող մարմին
Այս էջը օգտակա՞ր էր