Ստանալ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն
ՀՀ-ում սոցիալապես անապահով ճանաչված և ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքները, որոնց անչափահաս երեխան ընդունվել է հանրակրթական դպրոցի առաջին դասարան, կարող են դիմել առաջին դասարան ընդունվելու հրատապ օգնություն ստանալու համար։
Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության չափը 25,000 դրամ է։
Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության դիմումն անհրաժեշտ է ներկայացնել երեխայի առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում։
Ինչպե՞ս դիմել
Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- նույնականցվել «ԵսԵմ» ազգային նույնականացման միջոցով,
- ընտրել «Առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ միանվագ օգնություն» բաժինը,
- բացված էջում լրացնել պահանջվող բոլոր տվյալները,
- հաստատել միանվագ օգնություն ստանալու հայտը։
Ներկայացվող պահանջները
Դիմումը ներկայացնելու համար անհրաժեշտ է լինել ընտանեկան նպաստի իրավունք ունեցող և ընտանիքում առաջին դասարն ընդունվող երեխա ունեցող ընտանիքի չափահաս անդամներից մեկը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Տրամադրվող միանվագ գումարը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք։
- ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-407-Ն որոշում։
- «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք։
- ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշում։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք