Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Արդարադատություն և օրենք
Վճարել վարչական տուգանքները
Վարչական պատասխանատվության են ենթակա այն ՀՀ քաղաքացիները, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց 16 տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը:
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 5 աշխատանքային օր
Վարչական տուգանքների տեսակներ են՝ իրավախախտումների համար կիրառվող տուգանքներ և պատժամիջոցներ, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար սահմանված տուգանքներ, քարտեզագրության, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում հայտնաբերված խախտումների նկատմամբ վարչական տույժեր, հարկային ոլորտի վարչական տուգանքներ, որոնք նշանակվում են համապատասխան գերատեսչության կողմից՝ Ֆինանսների նախարարություն կամ ՊԵԿ և այլն։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Նշանակված վարչական տուգանքը վճարելու համար անհրաժեշտ է՝
- այցելել e-payments.am,
-
ընտրել հարկի կամ վճարման անհրաժեշտ տեսակը,
-
այնուհետև՝ համապատասխան վճարումը,
-
լրացնել պահանջվող տվյալները,
-
ընտրել վճարման եղանակը և վճարել։
Տրամադրման ժամկետը և կարգը
Վճարված գումարը գանձապետական հաշվին է հաշվեգրվում վճարման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Ուշադրություն
- Համակարգն ընդունում է վճարումներ ArCA, VISA, Master քարտերի, ինչպես նաև Mobidram, Easypay և TelCell վճարային համակարգերի միջոցով:
- Վճարումը (գործարքը) համարվում է ավարտված միայն եթե ստացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված 20 նիշանոց ծածկագիրը և անդորրագիրը: Վճարումը կատարելուց հետո համակարգը գեներացնում է համապատասխան անդորրագիրը և առաջարկում տպել կամ հիշել այն: Դրանից զատ համակարգը ավտոմատ ուղարկում է անդորրագրի օրինակը նաև վճարողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
Հղում օրենսդրությանը
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
(+374) 011 21-21-02
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 5 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
(+374) 011 21-21-02
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
Այս էջը օգտակա՞ր էր