Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Կառավարում և ժողովրդավարություն
Ներկայացնել հանրագիր (պետիցիա)
Հանրագիրը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված անհատական կամ կոլեկտիվ առաջարկ է։ Հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով հնարավոր է ներկայացնել անhատական կամ կոլեկտիվ հանրագիր, հետևել հանրագրի ընթացքին և հաղորդակցվել համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հետ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
2 աշխատանքային օր
Հանրագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո․
- նույնականացումից հետո սեղմել գլխավոր էջի «Ստեղծել նոր հանրագիր» կոճակը,
- լրացնել պահանջվող տվյալները,
- ներբեռնել լրացված տվյալների հիման վրա գեներացված PDF ֆորմատի ֆայլը, էլեկտրոնային եղանակով ստորագրել այն և ստորագրված ֆայլը համակարգ վերբեռնելուց հետո սեղմել «Հանձնել» կոճակը:
Ներկայացվող պահանջները
Հանրագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝
կամ
- Նույնականացման քարտ և քարտն ընթերցող սարք։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հանրագիրը կայքում հրապարակվում է ուսումնասիրությունից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Ի դեպ` հնարավոր է նաև միանալ արդեն իսկ հրապարակված հրապարակային հանրագրին կամ հրաժարվել հանրագրից միանալուց հետո 30-օրյա ժամկետում։
Հղում օրենսդրությանը
«Հանրագրերի մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Ծառայությունը մատուցող՝
Հանրագրերի միասնական հարթակ
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
2 աշխատանքային օր
Այս էջը օգտակա՞ր էր