Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ նոտարի որակավորում
Իրավաբանական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել նոտարական որակավորում ստանալու համար։
Ինչպե՞ս դիմել
Իրավաբանական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ նոտարական որակավորում՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելով Արդարադատության նախարարություն (հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան փ. 3/8)։
Ներկայացվող պահանջներ
Նոտարի որակավորման ստուգման համար կարող է դիմել գործունակ, դատվածություն չունեցող, իրավաբանի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող այն ՀՀ քաղաքացին, որը՝
- ունի նոտարական գործունեության առնվազն 1 տարվա փորձ՝ առնվազն 3 տարվա նոտարական գործունեության ստաժ ունեցող նոտարի մոտ,
- 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձի կամ գիտական աստիճանի առկայության դեպքում` ունի առնվազն 3 ամսվա ստաժավորում և հաղթահարել է նոտարի թեկնածուների որակավորման ստուգումը:
- ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան՝ անկախ ստաժավորման հանգամանքից:
Պահանջվող փաստաթղթեր
Դիմորդը որակավորման ստուգման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում`
- դիմում,
- 2 հատ 4 x 6 չափի գունավոր լուսանկար,
- անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրանց պատճենները,
- բարձրագույն իրավաբանական կրթության վկայականի պատճենը,
- նոտարական ստաժավորում անցնելու դեպքում ստաժավորումը ղեկավարող նոտարի եզրակացությունը,
- վճարված պետական տուրքի անդորրագիրը:
Վճարման չափը և կարգը
Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման համար պետական տուրքը կազմում է 20,000 դրամ, որը անհրաժեշտ է վճարել հետևյալ գանձապետական հաշվին՝ 900005163622 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով և դռնբաց։ Ընթացքին կարող են հետևել նաև ԶԼՄ ներկայացուցիչներ։
Որակավորման ստուգումը կատարվում է 3 փուլով․
-
Թեստավորում․ Թեստերը կազմում է արդարադատության նախարարությունը։ Նմուշները հրապարակվում են քննությունից 10 օր առաջ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։ Թեստավորման փուլի արդյունքների մասին դիմորդը պատշաճ ձևով տեղեկացվում է թեստավորումից հետո 1 ժամվա ընթացքում: Թեստավորման ժամանակ արգելվում է օգտվել ձեռագիր կամ տպագիր նյութերից և հեռահաղորդակցության միջոցներից։
-
Գործնական խնդիրներ․ Թեստավորման փուլը հաջողելուց հետո դիմորդին տրվում են նոտարական ոլորտի 10 խնդիր (յուրաքանչյուրը՝ 10 միավոր)։ Խնդիրների լուծման համար տրվում է 4 ժամ: Թույլատրվում է օգտվել տպագիր նյութերից և համակարգչից, բայց ոչ կապի միջոցներից:
-
Հարցազրույց․ Այս փուլին մասնակցում են խնդիրների փուլից նվազագույնը 85 միավոր հավաքած դիմորդները: Հարցազրույցն անցկացնում է անձամբ Արդարադատության նախարարը:
Որակավորման ստուգումը հանձնած անձինք նոտարի պաշտոնում նշանակվում են կառավարության սահմանած կարգով նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման եռամսյա դասընթացը ավարտելուց հետո:
Հղում օրենսդրությանը
- «Նոտարիատի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1463-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500