Բոլոր առևտրի և սպասարկման կետերը՝ բացառությամբ կրպակների, պարտավոր են ապահովել հաճախորդի ցանկությամբ վճարային քարտերի միջոցով վճարումների ընդունման հնարավորությունը:
POS-տերմինալը (Point Of Sale - վաճառքի կետ) կամ էլեկտրոնային ՀԴՄ- անկանխիկ վճարումների հնարավորությունն ապահովող սարքավորում կամ ծրագրակազմ է, որի միջոցով կարելի է վաճառք իրականացնել, ինչպես դա արվում է սովորական դրամարկղով։
Այն կարելի է ձեռք բերել և տեղադրել վաճառքի կետում, կամ ծրագրակազմը ակտիվացնել արդեն առկա հսկիչ դրամարկղային մեքենայի վրա։
Ծրագրակազմը կարելի է ակտիվացնել միաժամանակ մի քանի հասցեներում։
POS տերմինալը հեշտացնում է ապրանքի և դրա բնութագրերի որոնումը (գին, պիտանելիության ժամկետ, նկարագրություն և այլն), ինչպես նաև ապահովում է ֆիսկալ կտրոնի ստացումը՝ կատարելով փողի տարբերության՝ մնացորդի հաշվարկ։
Բացի վաճառքի հաշվառումից, POS-տերմինալը կարող է կուտակել նաև այլ տվյալներ՝ դրանց հետագա վերլուծության համար։