ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ի՞նչ է առողջության պետական ապահովագրությունը

2026 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները և ռեզիդենտները աստիճանաբար կունենան պարտադիր առողջության ապահովագրություն, որը տրամադրվում է 2 եղանակով՝ անվճար և վճարովի՝ կախված քաղաքացիների խմբից և աշխատավարձի չափից։ Երկու դեպքում էլ տարեկան ապահովագրության արժեքը և փաթեթը նույնն են։ 

Ուղեցույցում ներկայացված են ապահովագրության տրամադրման պայմանները ու բժշկական ծառայություններից օգտվելու կարգը։

Ինչպե՞ս դիմել բժշկի ապահովագրության միջոցով

  1. Քայլ 1

    Գրանցում «ԱՐՄԵԴ»-ում

    Գրանցվիր «ԱՐՄԵԴ» հավելվածում. այստեղ կերևա քո ապահովագրությունը։ Ծանոթացիր մանրամասներին և հաստատիր այն։ Եթե չունես սմարթֆոն, մոտեցիր պոլիկլինիկա, քեզ կօգնեն։

  2. Քայլ 2

    Այցի ամրագրում պոլիկլինիկայում

    Պլանային հետազոտության դեպքում ամրագրիր այց ընտանեկան բժիշկի կամ թերապևտի մոտ այն պոլիկլինիկայում, որտեղ գրանցված ես։ Անհետաձգելի բուժօգնության դեպքում դիմիր հիվանդանոց կամ շտապօգնություն։

  3. Քայլ 3

    Ուղեգրում բուժհաստատություն

    Պոլիկլինիկայում զննություն անցնելուց հետո թերապևտը կամ ընտանեկան բժիշկը անհրաժեշտության դեպքում ուղեգրում է այն բժշկական հաստատություն, որտեղ ցանկանում ես շարունակել բուժումը։ 

     

  4. Քայլ 4

    Բուժում

    Այցելիր բժշկական հաստատություն, անցիր անհրաժեշտ հետազոտությունները և դրանց արդյունքների հիման վրա ստացիր բուժում։ Որոշ դեպքերում բուժման ծախսերը կարող են փոխհատուցվել։ 

Առցանց հերթագրվել ընտանեկան բժշկի մոտ ԱՐՄԵԴ համակարգի միջոցով
Սկսել

Կապ առողջության ապահովագրության հիմնադրամի հետ

Ի՞նչ է առողջության համընդհանուր ապահովագրությունը

Առողջության ապահովագրություն ունենալով՝ կարող ես անվճար կամ մասնակի վճարումով ստանալ․

Նկատի ունեցիր, որ կան դեղեր և բուժծառայություններ, որոնք չեն փոխհատուցվում ապահովագրությամբ։ Այս դեպքում վճարում ես դու ամբողջությամբ կամ մասնակի (համավճար)։ Ծանոթացիր համագործակցող բուժհաստատությունների և դեղատների ցանկերին։

Ինչքա՞ն եմ վճարում ապահովագրության համար

Առողջության ապահովագրության վճարը (ամսական 10,800 դրամ) նույնն է բոլոր քաղաքացիների համար, սակայն կախված աշխատավարձի չափից (հարկերը ներառյալ) և սոցիալական փաթեթի առկայությունից՝ տարբերվում է վճարի չափը։ 

Տես ստորև, թե որ տարբերակն է կիրառվում քո դեպքում։

Այս էջը օգտակա՞ր էր