ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աշխատանք պետական մարմիններում

Պետական թափուր աշխատատեղեր

Պետական ոլորտի թափուր աշխատատեղերում ընդունվել հնարավոր է՝  

Փորձնակ

Փորձնակն այն անձն է, որը աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով գործատուի մոտ անցնում է աշխատանքային պրակտիկա։ Փորձնակների աշխատանքը չի վարձատրվում։

Էլեկտրոնային փոստով դիմել փորձնակի աշխատանքի համար պետական մարմիններում
Սկսել

Վարկանիշային ցուցակ

Վարկանիշային ցուցակը քաղաքացիական ծառայության պաշտոնները զբաղեցնելու համար հարցազրույցին մասնակցելու թեկնածուների ցուցակն է:

Վարկանիշային ցուցակը բաղկացած է միայն ոչ ղեկավար պաշտոններից կամ հաստիքներից։

Վերը նշված պաշտոնները զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ և բարձրագույն կրթություն չեն պահանջվում։

Առցանց գրանցվել վարկանիշային թեստավորմանը քաղծառայողի աշխատանքի համար
Սկսել

Քաղաքացիական ծառայության

Առցանց դիմել քաղաքացիական ծառայողի թափուր պաշտոնի համար
Սկսել
Ուղեցույցը կազմվել է համաձայն՝ ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքի

Անհրաժեշտ տեղեկանքներ աշխատանքի համար

Պետական մարմիններում աշխատանքի անցնելիս, բացի կրթության և փորձի հավաստումից, պետք է ներկայացնել նաև առողջական և իրավական վիճակը հաստատող փաստաթղթեր․

  • անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու մասին տեղեկանք,
  • դատվածության բացակայության մասին տեղեկանք։
  • առողջական վիճակի մասին տեղեկանք։
Առցանց ստանալ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու մասին տեղեկանք
Սկսել
Առցանց ստանալ դատվածության և հետախուզման մասին տեղեկանք
Սկսել
Այս էջը օգտակա՞ր էր