- Մայրության միանվագ նպաստի չափը հաշվարկվում է մայրության արձակուրդն ընդգրկող ժամանակահատվածի համար՝ քո միջին ամսական աշխատավարձի հիման վրա։
- Մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է քո գործատու կազմակերպության կողմից։
- Այն վճարվում է անկանխիկ՝ փոխանցվելով աշխատավարձիդ հաշվեհամարին։
Ի դեպ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկը գործատուին ֆիզիկապես ներկայացնելու կարիք չկա․ բուժհաստատությունը առցանց եղանակով այն ներկայացնում է համապատասխան պետական մարմիններին, որից հետո անաշխատունակության նպաստը հաշվարկվում և տրամադրվում է շահառուի բանկային հաշվին։