Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ի՞նչ է առողջության պետական ապահովագրությունը
2026 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները և ռեզիդենտները աստիճանաբար կունենան պարտադիր առողջության ապահովագրություն, որը տրամադրվում է 2 եղանակով՝ անվճար և վճարովի՝ կախված քաղաքացիների խմբից և աշխատավարձի չափից։ Երկու դեպքում էլ տարեկան ապահովագրության արժեքը և փաթեթը նույնն են։
Ուղեցույցում ներկայացված են ապահովագրության տրամադրման պայմանները ու բժշկական ծառայություններից օգտվելու կարգը։
Ինչպե՞ս դիմել բժշկի ապահովագրության միջոցով
Քայլ 1
Գրանցում «ԱՐՄԵԴ»-ում
Գրանցվիր «ԱՐՄԵԴ» հավելվածում. այստեղ կերևա քո ապահովագրությունը։ Ծանոթացիր մանրամասներին և հաստատիր այն։ Եթե չունես սմարթֆոն, մոտեցիր պոլիկլինիկա, քեզ կօգնեն։
Քայլ 2
Այցի ամրագրում պոլիկլինիկայում
Պլանային հետազոտության դեպքում ամրագրիր այց ընտանեկան բժիշկի կամ թերապևտի մոտ այն պոլիկլինիկայում, որտեղ գրանցված ես։ Անհետաձգելի բուժօգնության դեպքում դիմիր հիվանդանոց կամ շտապօգնություն։
Քայլ 3
Ուղեգրում բուժհաստատություն
Պոլիկլինիկայում զննություն անցնելուց հետո թերապևտը կամ ընտանեկան բժիշկը անհրաժեշտության դեպքում ուղեգրում է այն բժշկական հաստատություն, որտեղ ցանկանում ես շարունակել բուժումը։
Քայլ 4
Բուժում
Այցելիր բժշկական հաստատություն, անցիր անհրաժեշտ հետազոտությունները և դրանց արդյունքների հիման վրա ստացիր բուժում։ Որոշ դեպքերում բուժման ծախսերը կարող են փոխհատուցվել։
Կապ առողջության ապահովագրության հիմնադրամի հետ
- թեժ գիծ՝ 8866,
- առցանց աջակցություն,
- տեղեկատվություն։
Ի՞նչ է առողջության համընդհանուր ապահովագրությունը
Առողջության ապահովագրություն ունենալով՝ կարող ես անվճար կամ մասնակի վճարումով ստանալ․
- բժշկական օգնություն,
- բժշկական պարագաներ
- դեղորայք։
Նկատի ունեցիր, որ կան դեղեր և բուժծառայություններ, որոնք չեն փոխհատուցվում ապահովագրությամբ։ Այս դեպքում վճարում ես դու ամբողջությամբ կամ մասնակի (համավճար)։ Ծանոթացիր համագործակցող բուժհաստատությունների և դեղատների ցանկերին։
Ապահովագրություն կարող են ստանալ ՀՀ քաղաքացնիերը և ռեզիտենդները, որոնք վերջին 1 տարվա ընթացքում առնվազն 6 ամիս (183 օր) գտնվել են ՀՀ-ում։ Խոսքը նաև Արցախից տեղափոխված հայրենակիցների մասին է։
Այո՛, ապահովագրություն ունենալը պարտադիր է։
- մինչև 18 տարեկան երեխաները,
-
առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկանները,
-
առանց ծնողական խնամքի մնացած առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները,
-
65 և բարձր տարիքի անձինք,
-
հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցող անձինք,
-
18–65 տարեկան սոցիալապես անապահով անձինք, որոնց անապահովության միավորը 28 բալից բարձր է,
-
զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,
-
Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները,
-
Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք,
-
բռնադատվածները,
-
հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները,
-
հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն։
- 200,001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները (հարկերը ներառյալ),
-
2,400,001 դրամ և ավելի տարեկան եկամուտ ունեցող անհատ ձեռնարկատերերը և նոտարները (հարկերը ներառյալ)։
Ուշադրություն
Անհատ ձեռնարկատերերը ապահովագրավճարը պետք է վճարեն միանգամից 12 ամսվա համար՝ մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը։
Ապահովագրության ամսական վճարը 10,800 դրամ է, տարեկանը՝ 129,600 դրամ։
Ապահովագրության համար վճարում է՝
- պետությունը (երեխաների, թոշակառուների, սոցիալապես խոցելի խմբերի համար),
- գործատուն (աշխատողների համար),
- անձը, եթե օրինակ՝ ինքնազբաղ է կամ չի աշխատում, բայց մտնում ապահովագրություն ստացողների պարտադիր խմբի մեջ:
Ուշադրություն
Ապահովագրության համար չվճարելու դեպքում, այն կասեցվում է։
Սովորաբար ապահովագրության համար վճարվում է աշխատավարձից։ Աշխատավարձի պահումների մասին հստակ տեղեկություն կարող ես ստանալ քո գործատուից։
Այո՛, կարող ես միաժամանակ ունենալ թե՛ պետական ապահովագրություն, թե՛ մասնավոր ապահովագրություն։
Ինչքա՞ն եմ վճարում ապահովագրության համար
Առողջության ապահովագրության վճարը (ամսական 10,800 դրամ) նույնն է բոլոր քաղաքացիների համար, սակայն կախված աշխատավարձի չափից (հարկերը ներառյալ) և սոցիալական փաթեթի առկայությունից՝ տարբերվում է վճարի չափը։
Տես ստորև, թե որ տարբերակն է կիրառվում քո դեպքում։
- Վճարում ես 300 դրամ ապահովագրության համար։
- Պետությունը քո համար վճարում է 6,000 դրամ, իսկ 4,500 դրամ խնայվում է «Զինապահ» հիմնադրամի վճարներից։
- Վճարում ես 3,300 դրամ ապահովագրության համար։
- 2027 թվականին էլ կարող ես ստանալ մինչև 50,000 դրամ եկամտահարկի վերադարձ առողջության ապահովագրության համար` ներկայացնելով 2026 թվականի եկամուտների հայտարարագիրը:
- Վճարում ես 10,800 դրամ ապահովագրության համար։
- 2027 թվականին էլ կարող ես ստանալ մինչև 50,000 դրամ եկամտահարկի վերադարձ առողջության ապահովագրության համար` ներկայացնելով 2026 թվականի եկամուտների հայտարարագիրը:
Սոցփաթեթի շահառուների համար նախատեսված 6,000 դրամը, որը նախկինում կուտակվում էր սոցփաթեթի շրջանակում, կարող է ուղղվել առողջության ապահովագրությանը։ Դրա համար պետք է մեկ անգամ դիմում գրես քո գործատուին։
- Եթե աշխատում ես միաժամանակ 2 տեղ, և քո ընդհանուր աշխատավարձը (հարկերը ներառյալ) չի գերազանցում 200,000 դրամի շեմը, ապա դու ոչինչ չես վճարում։
-
Իսկ եթե առաջին գործատուի մոտ ստանում ես օրինակ՝ 180,000 դրամ, իսկ երկրորդի մոտ՝ 205,000 դրամ, ապա 2 գործատուներն էլ ավտոմատ քո աշխատավարձից պահումներ կանեն։ Արդյունքում՝ դու քո ապահովագրության համար վճարում ես 10,800 դրամից ավելի։
-
Կարող ես գումարը հետ ստանալ, եթե 2 տեղից պահված գումարը գերազանցի սահմանված չափը։ Պետք է մեկ անգամ դիմում ներկայացնել ապահովագրության հիմնադրամին, նշել քո բանկային հաշվեհամարը, որին 3 աշխատանքային օրվա ընթացքում կփոխանցվի ավել վճարած գումարը։ Մեկ անգամ դիմում ներկայացնելուց հետո, հաջորդ ամիսներին ավել վճարված գումարները կվերադարձվեն ավտոմատ։
Ապահովագրությունը գործում է ՀՀ ամբողջ տարածքում։